Гарегин Нжде
  RSS     Русский   Հայերեն            
Ամենա սիրված
Մայիսի 9-ին Վրաստանում ՀՀ դեսպանության, ՀՀ սփյուռքի և մշակույթի նախարարությունների աջակցությամբ, Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի «Հայարտուն» մշակութային կենտրոնի նախաձեռնությամբ և «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հովանավորությամբ Թբիլիսիի Նոդար Դումբաձեի անվան Պատանի հանդիսատեսի թատրոնում տեղի ունեցավ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի, Շուշիի ազատագրման և ԼՂ պաշտպանության բանակի կազմավորման 20-րդ տարեդարձի եռատոնին նվիրված տոնական համերգ:
Նիժնի Նովգորոդի մարզը միշտ առանձնացել է իր հանդուրժողականությամբ, չէ որ նրա տարածքում ապրում են տասնյակ ժողովուրդներ, սակայն տեղացի բնակիչներին միշտ չէ, որ դուր են գալիս եկվորների ավանդույթներն ու սովորույթները: Այդ մասին դեկտեմբերի 23-ին հայտարարել է Նիժնի Նովգորոդի մարզի Օրենսդիր ժողովի նախագահ Եվգենի Լեբեդեւը՝ մեկնաբանելով իրավիճակը, որը ստեղծվել էր Արզամասում:
Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայում Մեծ պահքի շրջանում զինծառայողների, նրանց ընտանիքի եւ քաղաքացիական անձնակազմի մկրտության, հաղորդության ծեսեր են անցկացվում, ռազմական օբյեկտների, սպառազինության, զրահատանկային, ավտոմոբիլային եւ ավիացիոն տեխնիկայի օծում:
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Ծաղկաձորում ներկա է գտնվել Համահայկական ձմեռային առաջին խաղերի բացման արարողությանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից, Սերժ Սարգսյանը ողջունել է համահայկական ձմեռային առաջին խաղերի մասնակիցներին և հյուրերին, նշելով, որ իր 15-ամյա պատմության ընթացքում, ընդլայնելով աշխարհագրությունը և ավելացնելով մասնակիցների քանակը, համահայկական խաղերը հուշում են, որ պահանջված են:
Իրանի խորհրդարանի փոխխօսնակ Աբութորաբիի կողմից գործընկերների, պետական պաշտօնատարների, քաղաքական ու մտաւորական պարսիկ շրջանակների ներկայութեամբ Հայոց Ցեղասպանութիւն եզրոյթի բարձրաձայնումը բնութագրելի է որպէս աննախընթաց.-
Միջինարևելյան երկրներում գործող 100-ամյակի հանձնաժողովների ներկայացուցիչների մեկօրյա խորհրդաժողովը իր վրա է հրավիրում մի քանի դիտարկում:
ԵՄ կենտրոնում նոյեմբերի 26-28-ին, առաջին անգամ կլինի Հայաստանում Զարգացման եվրոպական օրեր – 2013-ի ուղիղ ցուցադրությունը:
Ֆրանսիայում հղիության 7-րդ ամսում գտնվող հայուհին եւ նրա ընտանիքը կարող են արտաքսվել Ուազա դեպարտամենտի Սանլիս քաղաքի կացարանից, քանի որ ապաստան ստանալու նրանց խնդրանքը մերժվել է: Այս մասին գրում է ֆրանսիական «Liberation»-ը՝ վկայակոչելով France-Presse գործակալությունը:
Ապրիլի 22-ին Հունաստանի Հանրապետության Աթենք, Սալոնիկ և Ալեքսանդրապոլիս քաղաքներում տեղի ունեցան 1915թ. Օսմանյան Թուրքիայում իրագործված Հայոց ցեղասպանության 97-ամյակի հիշատակի և ոգեկոչման միջոցառումներ` կազմակերպված հունահայ համայնքային կառույցների և Հունաստանում ՀՀ դեսպանության կողմից:
Երեւանի պետական համալսարանի «Երիտասարդ համալսարանականների միավորում» կազմակերպությունն այսօր՝ փետրվարի 27-ին, նախաձեռնել էր արդեն ավանդական դարձած երթ` նվիրված Սումգայիթի ցեղասպանության զոհերի հիշատակին: Այս մասին հայտնում են հասարակական կազմակերպության լրատվական բաժնից:
Դեկտեմբերի 13-14-ը ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ կայացավ «Հարափոփոխ աշխարհ, փոփոխվող Սփյուռք» խորագրով կլոր սեղան-քննարկումը, որին մասնակցում էին գիտնականներ, հոգևոր և համահայկական կառույցների ներկայացուցիչներ Հայաստանից և Սփյուռքից:
Թուրքիայում հայամետության մեջ մեղադրվող Դիարբեքիրի ներկայիս քաղաքապետ Օսման Բայդեմիրը առաջադրվել է Ուրֆայի քաղաքապետի թեկնածու։
Թուրքիայում վերջին ամիսներին քուրդ գործիչների կողմից կազմավորված Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (HDP) հայ անդամները պահանջել են KCK-ի (Քուրդիստանի հասարակությունների խորհուրդ, PKK-ի անվանափոխված տարբերակ-խմբ) կին համանախագահ Բեսե Հոզաթից հետ կանգնել արած հակահայկական հայտարարությունից։ Բեսե Հոզաթը հայտարարել էր, թե հայերը եւ հույները Թուրքիայում զուգահեռ պետություն ունեն եւ խանգարում են Թուրքիայի ժողովրդարացմանը:
Փարիզի քաղաքապետի թեկնածու Աննա Իդալգոն այցելել է Փարիզում հայկական մշակույթի տուն: Այդ մասին գրում է «Nouvelles d`Arménie»-ը: Ողջույնի իր խոսքում Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցության համանախագահ Մուրադ Փափազյանը հիշեցրել է  Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցության ու ՀՅԴ-ի միջեւ խոր կապերի մասին, ինչպես նաեւ Փարիզի քաղաքապետի թեկնածուի հետ հայ համայնքի համագործակցության մասին: Նա նշել է, որ Աննա Իդալգոն  այդ աջակցությունը ժառանգել է Բերտրան Դելանոեից ու նրա խմբից, ովքեր միշտ պայքարում են հանուն ...
Այսօր՝ փետրվարի 19-ին լրանում է Հունգարիայում ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովի ձեռքով հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության 10-րդ տարելիցը:


ЕСЛИ ВЫ ЖЕЛАЕТЕ ОКАЗАТЬ ПОДДЕРЖКУ ИНФОРМАЦИОННОМУ ЦЕНТРУ «ЕРКРАМАС», ПРОСИМ ДЛЯ ВЗНОСОВ ВОСПОЛЬЗОВАТЬСЯ РАЗМЕЩЕННЫМИ НИЖЕ РЕКВИЗИТАМИ:
Карта Сбербанка –
Карта Юмани –

Благодарим




Մոնրեալում 3-րդ անգամ կազմակերպված այս քայլերթին մասնակցել են Ցեղասպանություն վերապրած ազգերի ներկայացուցիչները, նաեւ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում Մոնրեալի քաղաքապետը: Մանրամասները՝ տեսանյութում: